00:00:00

Ճամբարակում բախվել են Mitsubishi Outlander-ը և դի տեղափոխող Mitsubishi Grandis-ը․ կա վիրավոր

16:50, 05 հունվար 2026 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi Outlander» մակնիշի և դի տեղափոխող  «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, հաղորդում է Shamchyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորին ու վարորդներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության ծառայողները, իսկ դի տեղափոխող ավտոմեքենան էլ պատկանում է «Մայրամուտ» սգո ծառայությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր