00:00:00

Հրդեհ՝ Մրգաստան գյուղում

23:06, 03 հունվար 2026 Պատահարներ

 

 

Հունվարի 3-ին, ժամը 17։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաստան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի (մոտ 60 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մոտ 50 քմ հատվածի փայտե կառուցատարրերը և տանիքում պահեստավորած մոտ 120 հակ անասնակեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր