00:00:00

Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց

22:37, 03 հունվար 2026 Պատահարներ

Հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Կարինե Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ձորագետ գետում՝ քարերի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր