00:00:00

34 բնակիչ է տարհանվել, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից

23:52, 01 հունվար 2026 Հասարակություն

ունվարի 1-ին, ժամը 14։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները տարհանել են 34 քաղաքացու, որոնցից 11-ը՝ ծխապատ գոտուց, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։48-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կենցաղային իրեր (մոտ 18 քմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր