00:00:00

Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է Պուտինին զգուշացրել մահափորձի հնարավոր վտանգի մասին

20:42, 01 հունվար 2026 Հասարակություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին զգուշացրել մահափորձի հնարավոր վտանգի մասին: Պետության ղեկավարն իր ու Պուտինի այդ զրույցի մասին պատմել է լրագրողներին՝ Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի վերջին հարձակման առնչությամբ, հայտնել է Белта գործակալությունը:

«Հիշեցի Պուտինի հետ զրույցը: Որքան հիշում եմ՝ դա Հարավային Աֆրիկայում ԲՐԻԿՍ-ից առաջ էր: Նա պատրաստվում էր ուղևորության: Ես հարցրի. «Ու՞ր ես մեկնում»: «Չգիտե՞ք: Մենք ԲՐԻԿՍ ունենք»,- պատասխանել է Պուտինը:

Ասում եմ. «Դու միտք ունես այնտե՞ղ թռչել»: Դա բարեկամական, եղբայրական զրույց էր: Ավագ եղբորը. «Դու, ինչ է, միտք ունես այնտե՞ղ թռչել»: «Դե, խնդրեցին, նրանք ինձ սպասում են»: Ես ասացի. «Ի՞նչ ես խոսում: Պատերազմ է ընթանում»: «Դե, նրանք այնքան էլ կատաղած չեն արդեն, էդքան կատաղած չեն»:

Ես ասում եմ. «Եվ դու, իսկապես, կարծում ես, որ այնտեղ բոլորը խելքը գլխի՞ն են: Պետք չի գնալ»։ Այնտեղ թռավ Լավրովը։ Գուցե ոչ թե՝ որովհետև ես ճնշեցի։ Բայց նրան հայտնեցի իմ կարծիքը», - նշել է Լուկաշենկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր