Ֆինլանդիայում կալանավորվել է նավ՝ Հելսինկիի և Տալլինի միջև ստորջրյա հեռահաղորդակցության մալուխը վնասելու կասկածանքով, հաղորդում է Bild-ը։ Կապի օպերատորն անսարքության մասին հայտնել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան, որից հետո տեղեկությունը փոխանցվել է սահմանապահ ծառայությանը, և սկսվել է հետաքննություն։ Վնասվածքը հայտնաբերվել է Էստոնիայի բացառիկ տնտեսական գոտում։
Ֆինլանդիայի իշխանությունները շուտով հայտնաբերել են մի նավ, որը կարող էր ներգրավված լինել միջադեպում։ Պարեկային նավն ու ուղղաթիռն այն հայտնաբերել են խարսխված Ֆինլանդիայի բացառիկ տնտեսական գոտում։ Ափամերձ պահպանությունը վերահսկողություն է հաստատել նավի նկատմամբ, և հետաքննությունը հանձնվել է Հելսինկիի ոստիկանությանը։ Հետաքննությունը տարվում է ազգային և միջազգային իշխանությունների հետ համատեղ։
MarineTraffic-ի տվյալներով՝ խոսքը Fitburg նավի մասին է, որը Սուրբ Վինսենթի և Գրենադինների դրոշի ներքո է։ Այն պատկանում է Ստամբուլում թուրքական Albros Shipping & Trading ընկերությանը և ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգից դեպի Իսրայել։ Մալուխի վնասման պատճառը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։