00:00:00

Հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանում

19:57, 29 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Դեկտեմբերի 29-ին, ժամը 14։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանի տանիքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյան փողոցում գտնվող նախկին պանրի գործարանի տանիքում (ընդհանուր 5000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15։58-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 100 քմ։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի տանիքի մնացած հատվածներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր