00:00:00

ՔԿՀ–ներում կալանավորների և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը ժամը 17–ը

14:06, 29 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 17-00։

2026 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին:

Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք, տեղեկացնում ենք նաև, որ արգելվում է որպես հանձնուք բերել ալկոհոլային խմիչքներ կամ սպիրտ պարունակող ցանկացած հեղուկ։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 13․04․2023թ․ թիվ 543-Ն որոշման 8-րդ հոդվածի 122 կետում ներկայացված է այն առարկաների ցանկը, որոնք ազատազրկված անձինք իրավունք չունեն ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքներով և ծանրոցներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր