00:00:00

Ազատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ

15:57, 28 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ազատան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներ և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր