00:00:00

Փաշինյանը թուրքական պատմագրության թեզերն է առաջ տանում. քաղաքագետ

21:47, 25 դեկտեմբեր 2025 Բլոգ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը,թե դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոնը,  գրում է․

«Սա բացարձակ ամոթ չունի ու շարունակում է ինքնախայտառակվել ու խայտառակել մեզ բոլորիս...

Նախ` սրա իմացությունը Հայոց պատմությունից նույն մակարդակում է, ինչ "Ստալինի բերանքսիվայր ընկած լինելը ԽՍՀՄ֊ի վրա Գերմանիայի հարձակման մասին իմանալուց հետո"...

 
 

Երկրորդը` սա թուրքական պատմագրության թեզերն է առաջ տանում...

Երրորդը` հետաքրքիր է, սա, օրինակ` տեղյա՞կ է Պոլսո հունաց պատրիարքների կամ Հռոմի պապերի ընտրություններից, այդ ընտրությունների վրա աշխարհի "ուժեղների" ազդեցությունից...

 

Ի դեպ, վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոսները գրեթե նույն "ուղղով" են անցել ինչ մեր կաթողիկոսները, բայց մենք երբեք չենք տեսնի, որ Վրաստանի որևէ ղեկավար այստեսակ ապուշություններ արտաբերի իրենց եկեղեցու ու կաթողիկոսների հասցեին...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր