Նախօրեին Աշտարակ քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով տուժած երկու անչափահաս և մեկ չափահաս աղջիկները թեթև քերծվածքներ են ստացել, նրանք հրաժարվել են բժիշկների հսկողության տակ մնալուց և անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
«Թեթև քերծվածքներ էին ստացել, աղջիկներից մեկի գլխին բաց պատռվածք կար, մշակվել է և կար է դրվել։ Կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Առաջարկել ենք, որ մնան բժիշկների հսկողության տակ, սակայն հրաժարվել են և դուրս գրվել»,–հայտնեցին բժշկական կենտրոնից։