00:00:00

Աբովյանում «Mercedes GL»-ը բախվել է կայանված «BMW»-ին, «ՎԱԶ 2121»-ին, վերջինը՝ «Opel»-ի, «Opel»-ն էլ՝ «Nissan»-ի․ «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրաերթի

23:50, 24 դեկտեմբեր 2025 Պատահարներ

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում 45-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 57-ամյա Շամիր Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա 49-ամյա Արտակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը բախվել է 35-ամյա Համզա Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ 34-ամյա Պարգև Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «BMW»-ի վարորդը ենթարկվել է վրաերթի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Չոմոյանը և Սերյոժա Այվազյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր