00:00:00

Արագածոտնում 16-ամյա վարորդը «Volkswagen»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա տուժած

18:15, 18 դեկտեմբեր 2025 Պատահարներ

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ապարան-Գեղարոտ ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Ս․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր