00:00:00

Շղթայական ավտովթար Երևանում․ չորս ավտոմեքենաներից մեկի վարորդը եղել է ոչ սթափ

23:15, 16 դեկտեմբեր 2025 Պատահարներ

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արման Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 36-ամյա Տարոն Ա․-ի վարած «Ford» մակնիշի, 33-ամյա Արամ Ա․-ի վարած «Fiat» մակնիշի և 41-ամյա Ալիկ Խ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սայադ Պետրոսյանը և Ավետիս Աբրահամյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Ford»-ի վարորդը եղել է ոչ սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր