00:00:00

ՀՀ-ի արտաքին պարտքն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն․ «Տաշիր կապիտալ»-ի արձագանքը՝ ՔՊ-ականին

17:16, 12 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

«Տաշիր կապիտալ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ղարաջյանը արձագանքում է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանին, որը նախօրեին հակադարձել էր կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին։

Մանավազյանը, մասնավորապես գրել էր՝ «պետական պարտքը անհատի պարտք չէ, և պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը միջազգային ընդունված ցուցանիշ է»․

«Մի քանի հակափաստարկ, հիմնվելով միջազգային աղբյուրներից, ավելի կոնկրետ՝ IMF-ի ու Համաշխարհային բանկի պաշտոնական զեկույցներից։

Հայաստանի դեպքում նրանք նշում են, որ պարտքը այսօր կառավարելի է, ԲԱՅՑ շատ զգայուն է, եթե տնտեսական աճը դանդաղի կամ դրամը արժեզրկվի։

Այսինքն՝ «50%-ից քիչ է» ասելը դեռ չի նշանակում, որ վաղը խնդիր չի լինելու։ Իսկ ըստ այդ զեկույցների ՀՀ-ի արտաքին պարտքն աճում է ավելի արագ քան ՀՆԱ-ն, եւ ըստ կանխատեսումների 2027-ին այն կհասնի արդեն ~55,4%-ի

Իսկ ըստ Համաշխարհային բանկի, ՀՀ-ի համար այդ հարաբերակցության կարմիր գիծը 60% է:

2.«Զարգացած երկրներն ավելի մեծ պարտք ունեն» համեմատությունը նույնպես սխալ է․ նրանք պարտք են վերցնում իրենց արժույթով , ունեն պահուստներ, հետեւապես դրա հաշվին ունեն շատ ավելի մեծ պաշտպանություն։

Այդ պատճառով IMF-ի մոտեցմամբ զարգացող երկրներում նույնիսկ 50% պարտքը կարող է ռիսկային լինել։

3.Ճանապարհներն ու դպրոցները կարևոր են, բայց IMF-ն ու WB-ն իրենց բոլոր զեկույցներում շեշտում են՝ պարտքը արդարացված է միայն այն դեպքում, եթե այն ստեղծում է այնպիսի աճ, որը թույլ կտա վաղը այդ պարտքը վճարել առանց նոր պարտք վերցնելու։

Պարզ է չէ՞, որ դպրոցն ու ճանապարհը չեն կարող առաջացնել համապատասխան տնտեսական աճ այն ժամկետում, որ սպասարկեն տվյալ վարկը:

Ու սա ոչ թե Նարեկն է ասում, այլ IMF-ն ու Համաշխարհային բանկը իրենց պաշտոնական զեկույցներում։

Կարողա՞ ըստ Արուսյակի, նրանք էլ են մանիպուլացնում»,- նշել է «Տաշիր կապիտալ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ղարաջյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր