ՀԷՑ-ը, պարտք վերցնելով, կարողացել է հասնել ընկերության առողջացմանը, այս մասին հայտարարել է տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը։
«Թույլ տվեք բացատրել...
Իհարկե, նոր խոսք է պետական պարտքի համեմատությունը մասնավոր բիզնեսի վերցրած պարտքի հետ, ի վերջո, բիզնեսի և պետության նպատակները տարբեր են։
Բայց եկեք անդրադառնանք հարցի մեկ այլ որակական կողմին` ՀԷՑ-ը պարտք վերցնելով՝ կարողացել է հասնել ընկերության առողջացմանը և էֆեկտիվության բարձրացմանը, որի վառ ապացույցն է եղել ընկերության պարտքի ավելի բարձր վարկանիշը, քան ՀՀ պետական պարտքի վարկանիշն է»,- նշել է տնտեսագետը։