00:00:00

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը քննարկել են Հայաստանին ու տարածաշրջանին վերաբերող հարցեր

19:44, 11 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնի հետ քննարկում է անցկացրել։ Այդ մասին անձամբ Արմեն Աշոտյանն է հայտնել՝ նշելով, որ հարցերի լայն շրջանակ են շոշափել.

«Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հյուրընկալել եմ «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին և իր գործընկերներին։

Իմ երկարատև կալանքից հետո սա մեր առաջին հանդիպումն էր Հանրապետականի համար երկարամյա և կարևոր գործընկեր կառույցի հետ։

Քննարկեցինք ինչպես ներքաղաքական, այնպես էլ ռեգիոնալ և գլոբալ զարգացումները, պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր