«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է Սյունիքի մարզ կատարելիք առաջիկա այցի մասին ու խոսել մարզի Սիսիան, Քաջարան, Կապան, Մեղրի և Գորիս համայնքներին առաջարկվող զարգացման ծրագրերի մասին։
Օրինակ, Գորիսը, ըստ Կարապետյանի, պետք է դարձնել Հայաստանի ռազմական կրթության կենտրոնը։
«Ռազմական ակադեմիաների, նոր տեխնոլոգիաների, դրոնների կառավարման, այլ ուղղությունների, ռազմական բոլոր ուսումնական հաստատությունների կենտրոնը, Պաշտպանության նախարարության գիտական, կրթականն կենտրոնը պետք է դառնա Գորիս քաղաքը»,- ասել է նա։
Նարեկ Կարապետյանը խոսել է նաև TRIPP-ի մասին.
«Պետք է հասնենք նրան, որ լինեն հստակ երաշխավորներ, որոնք կապահովեն Սյունիքի և ամբողջ Հայաստանի անվտանգությունը»,- նշել է նա։