Օդից մի բան կհնարեն, կխանգարի, ձեր կարծիքով՝ խաղաղությո՞ւն են հաստատում, երկու կողմը գնում են այդ ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրերս Բաքվի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչ ասես ասում են, 44 օր չէի՞ն ասում՝ հաղթում ենք։ Իրենց ասելը, չեմ կարծում, որ մեծ նշանակություն պետք է ունենա։ Չեմ ասում, որ իրենց ասածին չպետք է հակադարձել, բայց, բոլոր դեպքերում, բոլոր ասածներին չէ, որ պետք է հավատալ»,-հավելեց Սարգսյանը։
Անդրադառնալով իր նախագահության տարիներին բանակցային գործընթացներին և ներկա իշխանությունների քննադատություններին՝ «եթե Արցախի հարցը լուծող էիք, լուծեիք», Սարգսյանը շեշտեց. «Ընդհանրապես, նման բաներ չեմ սիրում, բայց պետք է համեմատություններ անեմ՝ այդ նույնն է, որ կանանցից պահանջեն՝ ինչո՞ւ 5 ամսում երեխա չեն ունենում։ Մոտավորապես նույնն է։ Այդ ո՞վ է ժամկետ դրել, թե ինչ ժամկետներում պետք է լուծվի։ Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը մոլոդեց, ապրի, կարճ ժամանակում հավեսով «լուծեց»։