SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկեղեն և գումար։
Նշված տան բնակիչ 61-ամյա Սենիկ Ա․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 100 հազար դրամ գումար։