00:00:00

Մալիշկա գյուղում այրվել է ավտոմեքենա․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

23:30, 09 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20։05-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:39-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել է ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր