00:00:00

Բեռնատարը կողաշրջվել է, տուժածը՝ հոսպիտալացվել

22:59, 03 դեկտեմբեր 2025 Պատահարներ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 16։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Amico» մակնիշի բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր