00:00:00

Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

21:53, 30 նոյեմբեր 2025 Պատահարներ

Նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։

Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին։ Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր