00:00:00

Հրդեհ պահեստային շինությունում

20:26, 29 նոյեմբեր 2025 Պատահարներ

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր