Այսօր ժամը 18։50-ին հիվանդանոց է բերվել 1 քաղաքացի` 43-ամյա Ի.Դ.-ն՝ հրազենային վիրավորումով, ծանր վիճակում։ Այս պահին գտնվում է վիրահատարանում, հայտնում են «Միքայելյան» բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևանում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը՝ Դավիթ Իսպիրյանը։