00:00:00

Վանիկ Նիկոյանն առաջարկում է Նիկոլ Փաշինյանին իր հետ բանավիճել

22:35, 28 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Հաշվի առնելով Ձեր հրապարակային հայտարարությունը՝ քաղաքական ուժերին դեբատների մասնակցելու հրավերի վերաբերյալ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը մասնակցելու Ձեր առաջարկած հրապարակային քաղաքական դեբատին։

Ես՝ Վանիկ Նիկոյանս, «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման ղեկավար և «Ժողովրդի ձայնը լսելի է» նորաստեղծ քաղաքական կուսակցության հիմնադիր նախաձեռնող, հավատում եմ, որ դեբատները լավագույն ձևաչափն են՝ հանրությանը ներկայացնելու մեր դիրքորոշումները, բացահայտելու խնդիրները և առաջարկելու լուծումներ։
Մեր երկու կառույցներն էլ հետևողականորեն հանդես են գալիս ժողովրդավարական, թափանցիկ և պատասխանատու կառավարման հաստատման նախաձեռնություններով, և այդ պատճառով պատրաստ ենք լիարժեք մասնակցել պետական մակարդակի բաց դեբատին։

Խնդրում ենք տրամադրել դեբատների վերաբերյալ հետևյալ կազմակերպչական տեղեկատվությունը՝
• Նշանակված օր և ժամ
• Դեբատի ֆորմատը Ձեր առաջարկությամբ
• Կազմակերպման տեխնիկական պայմանները
• Հեռարձակման հարթակները
Մենք պատրաստ ենք մասնակցել ցանկացած առաջարկված մոդելով՝ ուղիղ եթերով, բաց հարթակով կամ բազմակողմ ձևաչափով։
Հարգանքով՝
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման ղեկավար
«Ժողովրդի ձայնը լսելի է» քաղաքական կուսակցության հիմնադիր նախաձեռնող

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր