00:00:00

Պապիկյանը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

14:29, 28 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին, շնորհավորել Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- նշված է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր