00:00:00

Գրիգորյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են երկկողմ համագործակցությունը

13:51, 28 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակցի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում կառավարման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կանանց վերաբերյալ ցուցանիշներ` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է քաղաքականության մշակման, բանակցությունների վարման և անվտանգության հարցերում կանանց մասնակցության ու ձայնի լսելի լինելու կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության օրակարգին ու ընթացիկ ծրագրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր