ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․
«Ինչու է պետք հեռացնել Նիկոլին
Նիկոլի, նրա բաց ու քողարկված քարոզիչների ամենավտանգավոր թակարդը սա է. «Մենք ձեզ առաջնորդում ենք իրական Հայաստանի ուղիով, ուզում ենք լուծել հարևանների հետ խնդիրները, վերջապես հաստատել խաղաղություն և այլն: Նրանք, ովքեր ուզում են մեզ հեռացնեն իշխանությունից, ուստի, ուզում են անել հակառակը՝ պատերազմ սկսել, ապրել հավերժ թշնամության մեջ և այլն»:
Ոչ:
Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար 1 պատճառն այն է, որ նա հայ ժողովրդին խաբել է 2018 թվականին՝ ասել է գալիս եմ իշխանության, որ հաստատեմ արդարություն, հետ բերեմ թալանը՝ ձեզ բաժանեմ, բայց ընտանյոք ու թիմով վաղուց դարձել են Հայաստանի ամենամեծ թալանչիները, փողով ինդուլգենցիաներ են բաժանել այդ նույն թալանչիներին՝ դարձնելով Աննայի հիմնադրամի հաճախորդներ, կրկնապատկել են պետական պարտքը: Թալանի հարցում էլ հասել են արևելյան շուկայի ավազակային առուփախի մակարդակի: ԱՆԻՖ-ի 50 մլն. դոլարը, Սնուփ Դոգն ու հարյուրավոր այլ օրինակները վկա:
Երկրորդ պատճառն այն է, որ նա հայ ժողովրդի գլխին բերել է մի այնպիսի արյունալի աղետ, որ դարերով չի մոռացվելու: Ու դա արել է գիտակցված՝ մանրադրամ-դրածո դառնալով արտաքին խաղացողների ձեռքին: Իսկ դրա նվազագույն փոխհատուցումը՝ պատիժը, պիտի լինի գոնե իր իշխանազրկումը:
Նիկոլին իշխանությունից հեռացնելու երրորդ կարևոր պատճառն այն է, որ մեկ անգամ դավաճանածը դավաճան է ընդմիշտ:
Չի կարող Արցախը գիտակցաբար հանձնած ու 5000 հոգու գերեզման դրած արարածը նույնը չանի Հայաստանի հետ, եթե նման արտաքին պատվեր լինի: Անհնար բան է: Երկու առումով էլ անհնար բան է՝ չլինի պատվեր ու ինքը չանի դա:
Նիկոլը, որպես կամակատար-դրածո, չի կարող կարմիր գիծ ունենալ ազգային-պետական շահերի հարցում: Նիկոլի կարմիր գիծը միայն սեփական իշխանությունն է, իր աձնական անվտանգությունն ու առասպելական առուփախը:
Այսինքն, նրանք, որոնք ասում են, դե ինչ արած, եկեք փայփայենք եղածը՝ Հայաստանը, որ այն էլ չկորցնենք, ճիշտ են ասում, բայց ասում են ճշմարտության կեսը միայն՝ քողարկելով իրենց իրական նպատակը: Որովհետև այդ կերպ ասողները բոլորից լավ գիտեն, որ անհնար կլինի պահել Հայաստանը Նիկոլով: Նիկոլն ու Հայաստանը հակոտնյա, միմյանց բացառող բաներ են:
Կամ մեկը կամ մյուսը»։