00:00:00

Մեքենայում պարեկային ծառայության աշխատակցի մարմին է հայտնաբերվել. նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել

18:23, 27 նոյեմբեր 2025 Պատահարներ

 

 

Այսօր Երևանի Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում պարեկային ծառայության աշխատակցի մարմին է հայտնաբերվել։ 

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնեցին, որ նման միջադեպ եղել է, տղամարդը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել։ Նախապատրսաստված փաստաթղթերը փոխանցվում են քննչական կոմիտե։

Ավելի վաղ, shamshyan.com–ը գրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված ավտոմեքենայում դի կա:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր