00:00:00

Սիս գյուղի բնակչի տան բակում թմրամիջոց են հայտնաբերել

20:19, 26 նոյեմբեր 2025 Հասարակություն

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սիս գյուղի 52-ամյա բնակիչը պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ։

Նոյեմբերի 25-ին Սիս մեկնած քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածով ապակյա տարա:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ ապակյա տարայում հայտնաբերվել է 58,83 գրամ թմրանյութի նմանվող զանգված:

52-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր