00:00:00

Տավուշում հրդեհաշիջման ժամանակ հրշեջ-փրկարար է զոհվել, 4 տուժած կա. Փրկարար ծառայությունից ասում են՝ մեքենան է վթարվել

19:01, 26 նոյեմբեր 2025 Պատահարներ

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար, զոհ ու վիրավորներ կան.

 

«Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: 

 

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։ 

 

Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր