00:00:00

Դիլիջանի անտառներում հրդեհներ են, հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում

22:49, 25 նոյեմբեր 2025 Պատահարներ

Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ Սոցցանցում տարածված տեղեկությունը չեն հերքել Դիլիջանի համայնքապետարանից և հորդորել խուճապի չմատնվել։
 
«Տեղեկացնում ենք, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։
 
Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ անտառային հրդեհների մասին սոցցանցային հարթակում ավելի վաղ ահազանգել էր ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և նշել, որ պատկան մարմինները նվազագույնը պ՚տք է իրազեկման աշխատանքներ տանեն բնակչության հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր