00:00:00

Անգնահատելի է նրա դերն ու ներդրումը հայկական ֆուտբոլում. «Արարատ» ֆուտբոլային ակումբը՝ Նիկիտա Սիմոնյանի մասին

13:20, 24 նոյեմբեր 2025 Հասարակություն

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ․

«Մեծ ցավով տեղեկացանք, որ իր կյանքի 100-րդ տարում մահացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։

Անգնահատելի է նրա դերն ու ներդրումը հայկական ֆուտբոլում և «Արարատ-73»-ի պատմական հաջողությունների մեջ։

Նիկիտա Սիմոնյանը իսկապես մեծություն էր։ Նա բացի որպես «Արարատի» գլխավոր մարզիչ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալուց, նաև Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, որի հետ միասին ևս որպես ֆուտբոլիստ և մարզիչ բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

Ֆուտբոլիստ Սիմոնյանի գլխավոր նվաճումներից էր 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի հաղթող դառնալը:

Ցավակցում ենք Նիկիտա Սիմոնյանի հարազատներին, հայկական ֆուտբոլի ընտանիքին և «Արարատի» բոլոր երկրպագուներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր