00:00:00

Երևանում 438 քաղաքացի տուգանվել է ներհամայնքային տրանսպորտում խախտումներ կատարելու համար

11:31, 24 նոյեմբեր 2025 Հասարակություն

Ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ 438 անձի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի համաձայն, այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։

«Մասնավորապես՝ 334 տուգանքի որոշումը կայացվել է առանց տոմս երթևեկելու, 5-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու և 99-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար»,-ասաց Բաբայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր