00:00:00

Կիևյան կամրջի վրա բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ

23:40, 22 նոյեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «BMW»-ի դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։

 

Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է կամրջի վրա տեղադրված երկաթե պաշտպանիչ խողովակի վրա։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր