00:00:00

Բախվել են մարդատարներն ու բեռնատարը, 5 հոգի հիվանդանոցում է

17:41, 22 նոյեմբեր 2025 Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry», «ՎԱԶ 2121» մակնիշների ավտոմեքենաները և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 

 
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր