ԲՏԱ նախարարությունը հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մրցույթ:
«Հասարակական խորհրդի նպատակն է նախարարության խնդիրների և նպատակների իրականացման մեջ ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ստեղծել ներառական որոշումների ընդունմանը նպաստող միջավայր, խրախուսել մասնակցային կառավարումը և ներգրավել շահառուներին քաղաքականության մշակման գործընթացում։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև դեկտեմբերի 11-ը՝ ժամը 18:00-ն, [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Հասարակական խորհուրդ»»,-հայտնում են նախարարությունից։