00:00:00

Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և «Toyota Passo»-ն․ կա 5 վիրավոր

11:52, 20 նոյեմբեր 2025 Պատահարներ

Նոյեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին, Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Հրանտ Գ․-ի վարած «Toyota Passo» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սայաթ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բազալտե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր