00:00:00

Հրուշակեղենի արտադրամասը աշխատում էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

18:11, 19 նոյեմբեր 2025 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «ԲՐԱԴԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, Նոր Երզնկա բնակավայր):

 

Մասնավորապես՝

 

-արտադրամասի մուտքային հատվածի պատի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

 

-առաստաղի մի հատվածը եղել է ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր