00:00:00

Գավառում գյուղմթերքով բարձված «Ford Transit»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում

11:01, 19 նոյեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կամո Պ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ավտոմեքենան բարձված է եղել գյուղմթերքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր