00:00:00

Սարալանջի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն․ վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա հայտնվել բաժանարար գոտու խոտածածկին

23:04, 18 նոյեմբեր 2025 Պատահարներ

 

 

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սարալանջի պողոտայում, «Ֆուլլ Հաուս» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Ե․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնին, ապա հայտնվել է բաժանարար գոտու կանաչ խոտածածկի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Մարգարյանը և Գեղամ Բաբայանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր