00:00:00

Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված «DAF»-ը կողաշրջվել է

18:42, 18 նոյեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում՝ Ստեփանավանի ոլորաններում, «DAF» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել ցորենով, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

 

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնել հերթապահություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր