Թբիլիսյան խճուղում «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցներն ինքնաբուխ ակցիա են իրականացրել և ի նշան բողոքի՝ որոշ ժամանակով փակել Թբիլիսյան խճուղին:
Նշենք, որ մինչ այժմ Հակակոռուցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը:
Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակում են սպասել դատարանի որոշմանը։
Ընդհանուր առմամբ, Թբիլիսյան խճուղում և դատարանի հարակից տարածքում, ըստ նախնական հաշվարկի, հավաքվել է շուրջ 5000 քաղաքացի։