«Ականատես» դիտորդական առաքելությունը հետևել է Վաղարշապատի ավագանու ընտրություններին՝ առավոտյան 08:00-ից մինչև արդյունքների հաշվարկի ավարտը։
Առաքելության 10 դիտորդներն աշխատել են շրջիկ ձևաչափով՝ այցելելով համայնքի բոլոր 47 ընտրատեղամասերը, ինչպես նաև հետևել թիվ 14 ԸԸՀ-ի աշխատանքներին։ Դիտարկվել են նաև կուսակցական շտաբները, գրասենյակները և ընտրատեղամասերին հարող տարածքները։
Ընդհանուր առմամբ, քվեարկությունն անցել է խաղաղ մթնոլորտում, առանց համակարգային խնդիրների կամ լուրջ միջադեպերի։
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ։
Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։