Վաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով, ինչը Միացյալ Նահանգներում այս տեսակի հիվանդության առաջին գրանցված մարդկային դեպքն է, հայտարարել է նահանգի Առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Գրեյս Հարբորի բնակիչը, որը նոյեմբերի սկզբին հոսպիտալացվել էր գրիպի նման ախտանիշներով, թեստ է հանձնել թռչնագրիպի տարբերակի համար։ Լրացուցիչ թեստերը հաստատել են, որ վիրուսը H5N5 է, որը թռչնագրիպի տարբերակ է, որը նախկինում հայտնաբերվել է կենդանիների մոտ, բայց երբեք՝ մարդկանց մոտ», – ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։