Հարգելի′ հայրենակիցներ, Նոյեմբերի 17-ին դատարանը քննելու է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Նոյեմբերի 17-ին ժամը 16.00-ին մենք գնալու ենք դատարան, լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին: Նոյեմբերի 17, ժամը 16։00, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9։ Ազատությու′ն Սամվել Կարապետյանին։