Ընտանիքի հետ Հայաստան հանգստանալու եկած ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովի մուտքը երկիր մերժվել է Երևանի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է WarGonzo Telegram–ալիքը։
Նշվում է, որ թղթակիցը սպասում է վերադարձի չվերթին և փաստաթղթերին, որոնք հիմնավորում են Հայաստանի անվտանգության ծառայությունների որոշումը։
Դմիտրին մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 44–օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական իրադարձությունները լուսաբանելու համար։