00:00:00

Կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆ

17:07, 13 նոյեմբեր 2025 Հասարակություն

Հարգելի՛ ուսուցիչներ և ուսուցիչ չաշխատող անձինք, կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝  24 ժամվա ընթացքում: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է Տեղեկատվական համակարգի միջոցով՝ vexams.emis.am՝ այն ուղարկելով ԳԹԿ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի:

Ուսուցիչները կարող են Տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթի էջ՝ համոզվելու համար, որ քննական ամփոփաթերթի պատասխանները համապատասխանում են իրենց ընտրած ճիշտ պատասխանների տարբերակներին: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի ներքևում առկա է բողոքարկման համար նախատեսված կոճակ. պետք է նախ սեղմել այն, ապա բացված պատուհանում մուտքագրել տվյալ հարցի հետ կապված  բողոքարկման բովանդակությունը, ապա սեղմել ուղարկել կոճակը: ԳԹԿ-ն կդիտարկի բողոքարկման հայտը, հանձնաժողովի կողմից տրվող բողոքարկման պատասխանը նույնպես կարտացոլվի նույն հարթակում:

Ուշադրություն. էլեկտրոնային փոստով ներկայացված բողոքարկման դիմումները չեն դիտարկվելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր