Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Լսեցի Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը: Նա փորձում է տղաներին վերագրել սպառնալիք հանցակազմը:
Ալեն Սիմոնյանը ստում է:
Վազգեն Սաղաթելյանին ներկայացված մեղադրանքում սպառնալիքի մասին ոչինչ չկա»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել նրանց։ Antifake-ի գրասենյակում նույնպես խուզարկություններ են անցկացվում։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։